Հայաստանի արժութային շուկայում այսօր՝ փետրվարի 5-ի համեմատ, փոփոխություններ չեն գրանցվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,28 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.50 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն այն գնելիս 419,50 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 434.06 դրամ միջին փոխարժեքով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5.43 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.82 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 464.16 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 489,47 դրամ։