Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 8-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,08 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.25 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.11 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.25 դրամ է, այն արժեզրկվել է 2.73 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 430,83 դրամ միջին գնով, ինչը 3,08 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 5.39 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.78 դրամ միջին գնով, փետրվարի 7-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 462.94 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.82 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 1,24 դրամ՝ կազմելով 488,38 դրամ։