Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 9-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,83 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,05 դրամ։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 397.92 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.08 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.06 դրամ է, գինն ավելացել է 0.68 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 430,56 դրամ միջին գնով, ինչը 0,18 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.05 դրամով և կազմել 5.27 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.68 դրամ միջին գնով, փետրվարի 8-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.81 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.21 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 0,86 դրամով՝ կազմելով 488,88 դրամ։