Հայաստանի արժույթի շուկայում դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 18-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391.18 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.02 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.65 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 0.58 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 419,76 դրամ միջին գնով, ինչը 1,53 դրամով ավելի է նախորդ օրվա առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.06 դրամով և կազմել 4.88 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.27 դրամ միջին գնով, մարտի 17-ին առաջարկված գնի համեմատ գինը նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 456.66 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.67 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 2.22 դրամով՝ կազմելով 483.16 դրամ։