Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 23-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ թանկացել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0,05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 415.61 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 1 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 429,39 դրամ միջին գնով, ինչը 1,26 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.90 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5,22 դրամ միջին գնով, մարտի 22-ին առաջարկված գնի համեմատ մնացել է անփոփոխ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 465.79 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.06 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 489,44 դրամ։