Հայաստանն առաջին անգամ դարձավ Fiagrop-2023 ամենամյա միջազգային ագրոարդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառի մասնակից, հայտնում է Կուբայում ՀՀ դեսպանության կայքը։
Միջոցառումը տեղի է ունենում Հավանայում՝ մարտի 20-26-ը, որին մասնակցում են 24 արտասահմանյան և 54 ազգային ընկերություններ։
«Հայաստանը ցուցահանդես-տոնավաճառում ներկայացրել է հայկական արտադրության գյուղատնտեսական մթերքներ, կոնյակ և գինիներ»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Միջոցառմանը Հայաստանը մասնակցում է Կուբայում ՀՀ դեսպանի և երկրի առևտրային առաքելության բարձր հովանու ներքո։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեքսիկայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Նիգերիայից, Դանիայից և Պանամայից։
Ծրագիրը ներառում է ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, սեմինարներ, արտադրանքի ներկայացում և բիզնես ֆորումներ, որոնք հնարավորություն կտան ներկաներին ծանոթանալ ոլորտի քաղաքականությանը, բիզնես հնարավորություններին և օտարերկրյա ներդրումներին:
Fiagrop-ն անցկացվում է ամեն տարի, ներկայացնում է խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, խոզերի, գոմեշների և այլ կենդանիների լավագույն նմուշների ցուցահանդես, առևտրային գործարքներ և դասախոսություններ սննդի արդյունաբերության տարբեր ասպեկտների վերաբերյալ: Միջոցառումն այս տարի անցկկացվում է 24-րդ անգամ։