Հայաստանի արժութային շուկայում այսօր՝ մարտի 26-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ մարտի 27-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,94 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.89 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 410,56 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 424.94 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,89 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.23 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.82 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 486,47 դրամ։