Հայաստանի արժույթի շուկայում այսօր ապրիլի 30-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 1-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 382,92 դրամ միջին կշռված գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.72 դրամ միջին կշռված գնով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքը այն գնելիս 417.47 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 431.42 դրամ միջին կշռված գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը կազմել է 4,67 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,99 դրամ միջին կշռված գնով։
Բրիտանական ֆունտի առքը իրականացվում է 468.35 դրամ միջին կշռված գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը կազմել է 493,35 դրամ։