Մայիսի 7-ին բանկերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 381, առավելագույնը՝ 385 դրամով, վաճառում՝ նվազագույնը 388 դրամով, առավելագույնը՝ 390 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։ Եվրոն գնում են նվազագույնը 409 դրամով, առավելագույնը՝ 422 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 429 դրամով, առավելագույնը՝ 435 դրամով։
Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 4.70 դրամով, առավելագույնը՝ 4.98 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնը 5.07 դրամ է, առավելագույնը՝ 5.35 դրամ։