• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Սեպտեմբեր 2023 20:11
  • 387.24
  • 411.87
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Սևանա լճի մաքուր ապագան Եվրամիության օրակարգում. «Պատասխանատու եմ Սևանի համար IV»

Գիտություն և տեխնիկա, Վիդեո, Տնտեսություն,
30 Մայիս 2023 22:20
ShareShareShare
Наш Telegram
telegram

Հայաստանում Եվրամիության դեսպանը Սևանում մեկ անգամ է լողացել, ասում է՝ ջուրն ինչքան հաճելի էր, այնքան էլ սառն էր, բայց Սևանի Իշխանից երբեք չի հրաժարվել, համեղ ուտելուն միշտ կողմնակից է:

«Սևանը շատ սառն է լողալու համար, բայց ես հաճախ եմ այցելում: Կարծում եմ՝ Սևանը հրաշալի միջավայր ունի, ռելաքսի համար իդեալական վայր է: Եվ, այո՛, շատ եմ սիրում Ձեր Իշխանը»,- ասում է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին:

Գեղարքունիքում տեղի է ունեցել Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը։

««EU4Sevan»-ն սկսել ենք իրականացնել 4 տարի առաջ: Իմ ընկալմամբ՝ ամենակարևոր բնապահպանական կամ շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերից մեկն է»,- նշել է դեսպանը:

Ծրագիրն ունի չորս հիմնական բաղադրիչ․ առաջինն ուղղված է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը և մշտադիտարկման բարելավմանը, երկրորդն առնչվում է կառավարման կայուն գյուղատնտեսության և հողօգտագործման ոլորտին, փորձ է արվում անցնել օրգանական պարարտանյութերի օգտագործման և գոմաղբի կառավարմանը, երրորդը վերաբերում է կեղտաջրերի կառավարմանը, իսկ չորրորդը իրազեկվածության ապահովմանն ու էկոկրթության խրախուսմանը:

«Սևանա լիճը Հայատանի ամենակարևոր էկոհամակարգերից մեկն է, և մենք շատ ուրախ ենք, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հնարավորություն ունի մասնակցելու Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագրին և հզորացնելու Սևանա լճի էկոհամակարգը: Արդեն ավարտվում է Սևանա լճի երկարաժամկետ տեսլականի մշակումը, այն եղել է մասնակցային գործընթաց, փորձագետները սերտորեն գործակցել են տեղի համայնքի բնակիչների հետ հասկանալու համար, թե ըստ իրենց, ինչպիսին պետք է լինի Սևանի տեսլականն առաջիկա երեսուն տարում»,- նշել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Իսկ ստորագրվող նոր հուշագրով նախատեսվում է հաստատել մեկ այլ փաստաթուղթ՝ ուղղված Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման համար: Դրանով Սևանա լիճ լցվող ջրերի խորը մեխանիկական մաքրում կիրականացնի:

Որպեսզի կեղտաջրերը լիարժեք համապատասխանեն շրջակա միջավայրի կամ բնապահպանական ստանդարտներին, անհրաժեշտ է իրականացնել խորը մեխանիկական և կենսաբանական մաքրում։ Այժմ այս ծրագրի շրջանակներում իրականցվում է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի մեխանիկական բաղադրիչի արդիականացում, այսինքն՝ ավելի խորը մեխանիկական մաքրում,- նշել է «EU4Sevan» ծրագրի կեղտաջրերի կառավարման խորհրդատու Էդգար Փիրումյանը։

«Հուսամ՝ մենք հետագայում հնարավորություն կունենանք այդ սարքն ավելի վերազինելու, որպեսզի մեխանիկական մաքրման դաշտից հայտնվենք կենսաբանական մաքրման դաշտում, որը, ըստ էության, մեր վերջնական նպատակն է»,- հավելել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Իսկ ահա Նորաշեն արգելոցում կամ, ինչպես ընդունված է ասել, «Որորների կղզում», ներկայացվում են Սևան ազգային պարկի կառավարման պլանի մշակման նորարական լուծումներն ու գիտականորեն հիմնավորված կառավարման մոտեցումները: Սևան ազգային պարկի նախորդ կառավարման պլանը մշակվել էր 2005 թվականին և առ այսօր չէր թարմացվել ու չէր ներառել դրանից հետո լճի ավազանում ի հայտ եկած խնդիրները:

«Այսօր մենք թիրախային ներկայացնում ենք Սևան ազգային պարկի կառավարման պլանի մշակման գործընթացը, որը 14 ամսվա տևողություն ունի, և մենք այս փուլում բավականին առաջ ենք գնացել, աշնանն արդեն կունենանք պարկի կառավարման պլանը։ Այսօր և այս փուլում փորձում էինք ամփոփել դաշտային աշխատանքների արդյունքները՝ բուսաբանական, կենդանաբանական, ջրաբանական, քարտեզագրական և այլն։ Դրանք այն հիմնական տեղեկատվական հիմքն են, որոնք թույլ են տալիս տվյալների վրա հիմնված կառավարում իրականացնել»,- ասել է ՄԱԶԾ «EU4Sevan» ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը։

Կղզում պահպանվում է մոտ 6000 զույգ որոր, որը հայկական էնդեմիկ տեսակ է: Այստեղ գործում են մուտքի որոշակի կանոններ և սահմանափակ մարդկանց թիվ, որպեսզի չխաթարվի էկոհամակարգի ներդաշնակությունը և չանհանգստացնեն պահպանվող տեսակին:

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: EU4SEVANԱնդրեա ՎիկտորինԵՄԵվրամիությունՀակոբ ՍիմիդյանՄԱԶԾՍևան

Առնչվող Նորություններ

Տարադրամի փոխարժեքները մայիսի 26-ի դրությամբ նվազել են

Տարադրամի փոխարժեքը Հայաստանում՝ ըստ ԿԲ տվյալների

22 Սեպտեմբեր 2023 17:10

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 387,24 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը...

Արցախի դեմ ագրեսիայից առաջ պետական կառույցների և «Զվարթնոցի» դեմ հաքերային հարձակում է եղել

Արցախի դեմ ագրեսիայից առաջ պետական կառույցների և «Զվարթնոցի» դեմ հաքերային հարձակում է եղել

22 Սեպտեմբեր 2023 12:05

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և «Զվարթնոց» օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին, իր Facebook-յան էջում հայտնել է...

Արտարժույթի փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ սեպտեմբերի 22-ին

22 Սեպտեմբեր 2023 10:38

Սեպտեմբերի 22-ին հայաստանյան բանկերը և փոխանակման կետերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 384, առավելագույնը՝ 386 դրամով, վաճառում՝ նվազագույնը 390 դրամով,...

ՀՀ կառավարությունից արձագանքել են Արցախի ժողովրդի տեղահանության խնդրին

էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են Armenia Today-ի հրապարակմանը

21 Սեպտեմբեր 2023 18:45

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են Armenia Today-ի հրապարակմանը, որով, հղում անելով մեր աղբյուրներին, գրել էինք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը քննարկում...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 26-ի դրությամբ նվազել են

Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 21-ին՝ ըստ ԿԲ տվյալների

21 Սեպտեմբեր 2023 17:31

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 21-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 386,35 դրամ։ Եվրոյի փոխարժեքը...

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը

21 Սեպտեմբեր 2023 16:45

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, Armenia Today-ին հայտնել են կառավարության հավաստի աղբյուրները։ Մեզ հասած տեղեկություններով՝...

Ավելին
  • Լուրեր
«Սա փողոցային «ռազբորկա չէ», ազգի ու պետության ճակատագիր է որոշվում. ԱՀ ԱԳ նախարար

ԼՂ ժողովրդի 99,9%-ը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում․ Բաբայան

24 Սեպտեմբեր 2023 20:00
Վարդենիսի ղեկավարությունը միանում է իշխանափոխության պայքարին

Վարդենիսի ղեկավարությունը միանում է իշխանափոխության պայքարին

24 Սեպտեմբեր 2023 19:40
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 377 տեղահանված

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 377 տեղահանված

24 Սեպտեմբեր 2023 19:26
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել․ Արցախի ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է Սառնաղբյուրի զոհերի անունները, 3-ը երեխաներ են

24 Սեպտեմբեր 2023 19:03
Արցախից տարհանվածների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է

Արցախից տարհանվածների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է

24 Սեպտեմբեր 2023 18:49
Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ ի աջակցություն Արցախի (ուղիղ)

Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ ի աջակցություն Արցախի (ուղիղ)

24 Սեպտեմբեր 2023 18:13
Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ բանակցություններ կան․ Աղաջանյան

Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն

24 Սեպտեմբեր 2023 17:14
Բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք․ ԱԱԾ

Բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք․ ԱԱԾ

24 Սեպտեմբեր 2023 14:19
Արտարժույթի փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ սեպտեմբերի 24-ին

24 Սեպտեմբեր 2023 14:00
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը․ Բլինքեն

24 Սեպտեմբեր 2023 13:40
«Սա փողոցային «ռազբորկա չէ», ազգի ու պետության ճակատագիր է որոշվում. ԱՀ ԱԳ նախարար
Քաղաքականություն

ԼՂ ժողովրդի 99,9%-ը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում․ Բաբայան

24 Սեպտեմբեր 2023 20:00

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կմեկնի Հայաստան, քանի որ նրանք չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում, Reuters-ին հայտնել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ...

Կարդալ
Վարդենիսի ղեկավարությունը միանում է իշխանափոխության պայքարին
Քաղաքականություն

Վարդենիսի ղեկավարությունը միանում է իշխանափոխության պայքարին

24 Սեպտեմբեր 2023 19:40

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ