Հայաստանի արժույթի շուկայում ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունիսի 8-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,12 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,33 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.96 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.25 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 406.42 դրամ է, եվրոն արժեզրկվել է 0.16 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419.56 դրամ միջին գնով, ինչը 0.26 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.59 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.89 դրամ միջին գնով, գինը հունիսի 7-ին առաջարկվածի համեմատ մնացել է անփոփոխ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.36 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,30 դրամով՝ կազմելով 491,85 դրամ։