Սեպտեմբերի 1-ին հայաստանյան բանկերը և փոխանակման կետերն ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 381.50, առավելագույնը՝ 383.50 դրամով, վաճառում են նվազագույնը 387.50 դրամով, առավելագույնը՝ 389 դրամով, տեղեկանում ենք rate.am կայքից։
Եվրոն գնում են նվազագույնը 411 դրամով, առավելագույնը՝ 415 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 421 դրամով, առավելագույնը՝ 428 դրամով։ Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 3.69 դրամով, առավելագույնը՝ 3.98 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնըը 4.09 դրամ է, առավելագույնը՝ 4.22 դրամ։