Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 25-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.78 դրամ միջին գնով և վաճառում 406.06 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հոկտեմբերի 24-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում աճել է 0.10 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 429.89 դրամով, վաճառվում՝ 446.69 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.23 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.41 դրամով, վաճառվում՝ 4.71 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 487.69 դրամով, վաճառվում՝ 518.44 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն աճել է 1.56 դրամով։