Հայաստանը 2023-ին առաջ է անցել Իսպանիայից ու հայտնվել Ռուսաստան վիսկի ներմուծող երկրների առաջին հնգյակում, գրում է «Ռիա նովոստին», որն ուսումնասիրել է, թե ինչպիսին է այս և նախորդ տարիների հունվար-սեպտեմբերին ՌԴ վիսկի մատակարարների վիճակագրությունը:
Նշվում է, որ այս տարվա 9 ամիսներին Ռուսաստանը ավելի քան 262 մլն դոլարի վիսկի է ներկրել, ինչը գրեթե քառապատկվել է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ 2023-ին Հայաստանից ՌԴ է ներմուծվել 5,6 մլն դոլարի վիսկի, որը 2022-ի համեմատ 2,5 անգամ ավելացել է։
Ամբողջ ծավալի առյուծի բաժինը բաժին է ընկել Լատվիային, երկրորդ տեղում Լիտվան է։ Առաջատարների հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։ Խոշորագույն մատակարարների ցանկից անհետացել է Իսպանիան՝ երրորդից իջնելով 7-րդ հորիզոնական։ Իսպանիայից ՌԴ 2023-ին 2022-ի համեմատ 30 տոկոսով քիչ վիսկի է ներկրվել։