Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 8-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.42 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.94 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 7-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.11 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 428.25 դրամով, վաճառվում՝442.33 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.30 դրամով, վաճառվում՝ 4.54 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 491.44 դրամով, վաճառվում՝ 519.19 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.85 դրամով։