ՀՀ արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ՝ ըստ rate.am կայքի տվյալների։
Դեկտեմբերի 9-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 399,58 դրամ միջին գնով, ամերիկյան արժույթը թանկացել է 0,26 դրամով։ Դոլարը վաճառվում է 405.83 դրամով, որը երեկվա համեմատ թանկացել է 0.11 դրամով։
Եվրոն առևտրային բանկերը գնում են 426.50 դրամով, գինը նվազել է 0.03 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 442.25 դրամ միջին գնով, ինչը 0.53 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին թանկացել է 0.05 դրամով և կազմել 4.26 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.57 դրամ՝ դեկտեմբերի 8-ի համեմատ աճելով 0.06 դրամով։
Ֆունտը գնվում է 490.71 դրամ միջին գնով, այն թանկացել է 0.14 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,97 դրամով և կազմել 518,76 դրամ։
ՀՀ փոխվարչապետը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է արցախցիների բնակարանային կարիքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց...