Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.36 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.94 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 9-ի համեմատ` դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 426.61 դրամով, վաճառվում՝ 442.50 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.28 դրամով, վաճառվում՝ 4.57 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 489.06 դրամով, վաճառվում՝ 519.38 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով։