Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 7-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.75 դրամ միջին կշռված գնով և վաճառում 408.69 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 6-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 434.56 դրամով, վաճառվում՝ 450.06 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.27 դրամով, վաճառվում՝ 4.60 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։ Բրիտանական ֆունտը գնվում է 494.59 դրամով, վաճառվում՝ 526.53 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։