ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 26-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.60 դրամով՝ կազմելով 403.61 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.79 դրամով և կազմել 438.52 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.50 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.96 դրամ՝ նվազելով 0.72 դրամով։