Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը փետրվարի 2-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.44 դրամ միջին գնով և վաճառում 407.06 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Փետրվարի 1-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունում են միջինը 431.25 դրամով, վաճառում՝ 444.72 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.55 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունում են 4.37 դրամով, վաճառում՝ 4.61 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտը գնում են 496.47 դրամով, վաճառում՝ 526.53 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով։