ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 20-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.5 դրամով՝ կազմելով 404.37 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.23 դրամով և կազմել 435.71 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.11 դրամ՝ ավելանալով 1.03 դրամով։