ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 20-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 19-ի համեմատ ավելացել է 0.10 դրամով՝ կազմելով 404.47 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1.16 դրամով և կազմել 436.87 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ և նախորդ օրվա համեմատ չի փոխվել։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.00 դրամ՝ նվազելով 0.11 դրամով։