Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պատրաստ չէ միասնական արժութային ներդրում իրականացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բայց մենք շատ հեռու ենք միասնական արժույթի ներդրմանը պատրաստ լինելուց։ Պետք է լուծվի հինգ երկրների օրենսդրության ներդաշնակեցման, բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցման խնդիրը»,- ասել է նա Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը։
Սարգսյանը հիշեցրել է եվրոյի ներդրման միջոցով միասնական արժույթի ձևավորման ԵՄ փորձը և նշել, որ ԵԱՏՄ-ն պետք է սկսի զբաղվել միասնական վճարային համակարգի ստեղծմամբ։ Նրա խոսքով՝ դա կմեղմացնի պատժամիջոցների և արհեստականորեն ստեղծված խոչընդոտների հետևանքները Միության երկրների հարաբերություններում։ Նման համակարգ պետք է ստեղծվի Իրանի, Եգիպտոսի, Վիետնամի, Հնդկաստանի, Սինգապուրի, Չինաստանի հետ, ասել է Սարգսյանը։
Հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով վճարումների մասնաբաժինը մոտ 75% է եղել։
Նոյեմբերի 8-ի արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ ըստ ԿԲ-ի
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 8-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.14 դրամով՝ կազմելով 387.37...