ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 18-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.67 դրամով՝ կազմելով 401.96 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 438.10 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 511.98 դրամ՝ նվազելով 1.33 դրամով։