ՏուրՍտատ տուրիստական պորտալն այսօր ՝ մարտի 27-ին, ներկայացրել է ԱՊՀ-ի լավագույն քաղաքների վարկանիշը վիրտուալ տուրերի և ճանապարհորդությունների, ԱՊՀ-ի քաղաքներում և երկրներում թանգարաններով և տեսարժան վայրերով վիրտուալ էքսկուրսիաների համար:
ԱՊՀ լավագույն քաղաքների առաջին տասնյակում են Մինսկը և Վիտեբսկը Բելառուսում, Ալմաթին և Նուր Սուլթանը Ղազախստանում, Տաշքենդը Ուզբեկստանում, Բիշքեկը Ղրղզստանում, Բաքուն Ադրբեջանում, Երևանը Հայաստանում, Քիշնևը Մոլդովայում և Դուշանբեն Տաջիկստանում:
Վարկանիշը կազմվել է որոնման համակարգերում ԱՊՀ երկրների քաղաքներում վիրտուալ տուրերի և էքսկուրսիաների առաջարկների թվի ուսումնասիրության արդյունքներով: