ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 393.28 դրամ՝ մարտի 28-ի համեմատ նվազելով 1.18 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.51 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը 496.04 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 1.61 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,26 դրամ՝ նվազելով 0.01 դրամով։