ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 1-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.31 դրամով՝ կազմելով 391.97 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.53 դրամով և կազմել 422.58 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.31 դրամ՝ նվազելով 1.73 դրամով։