ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 2-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.98 դրամով՝ կազմելով 390.99 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.38 դրամով և կազմել 420.20 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.40 դրամ՝ նվազելով 2.91 դրամով։