Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ձեռնամուխ է եղել COVID-19-ի տարածման հետ կապված միջոցառումների «երկրորդ փաթեթի» իրականացմանը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական իրավիճակը կայունացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից։
Միջոցառումների «երկրորդ փաթեթի» ներդրման արդյունքում մինչև հունիսի 30-ը սահմանվում է ժամանակավոր արգելք Եվրասիական տնտեսական միության երկրներից պարենային ապրանքների առանձին տեսակների արտահանման համար: Դրանց թվում են ՝ սոխ, սխտոր, շաղգամ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, կորեկ, ձավար, կոպիտ աղացվածքի ալյուր, մանրացված և չմանրատած սոյայի հատիկներ և արևածաղկի սերմեր ։
Ըստ հանձնաժողովի՝ տվյալ միջոցը «թույլ կտա բնակչությանը ապահովել նման ապրանքների բավարար քանակով սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ»։ ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում դրա հրապարակման օրվանից 10 օր անց: