ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է բնական գաղի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին ՌԴ-ի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի արձանագորությունը, հայտնում է Ռիա Նովոստին։
Արձանագրությունը, որ Մոսկվայում ստորագրվել է 2019թ․ հոկտեմբերին, պարզեցնում է Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձևակերպումը։ Դրա համար այն չեղարկում է ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից քիչ օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ շարժիչների համար վառելիք, ջեռուցման յուղ, նավթային հեղուկ պարաֆին տանելու համար։
Դաշնային օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է մարտի 19-ին և մարտի 25-ին հավանության է արժանացել Դաշնային խորհրդի կողմից։