Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ու սոցիալական խնդիրների հաղթահարման համար ՀՀ Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամի աջակցություն է տրամադրվել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական և սոցիալական աջակցությունը է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց։