Հարկ վճարողների կողմից հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ նոր տվյալները գերազանցել են նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 48 896-ով կամ 6,7%-ով:
Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում աշխատատեղերի առումով հոկտեմբեր ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ ավելի քան 779,000 աշխատատեղ՝ աշխատավարձով ապահովված։
Հայաստանի համայնքների եկամուտները 2024 թվականին կազմել են 43,4 մլրդ դրամ
Հայաստանի համայնքները 2024 թվականին հավաքագրել են 43,4 մլրդ դրամ (109,3 մլն դոլար) սեփական եկամուտ՝ նախատեսված 41,2 մլրդ դրամի փոխարեն, հայտարարել...