Հայաստանում ուսուցիչների 35 հազար հաստիք կա, բայց աշխատում է 45-50 հազար ուսուցիչ: Այսինքն՝ պետությունն իր համար սոցիալական հարց է լուծում, ասում է՝ ոչինչ, քիչ աշխատավարձ ստացիր, բայց տնից դուրս արի: Իսկ այն երկիրը, որտեղ ուսուցչի աշխատավարձը քիչ է, չեմ կարծում, որ ապագա ունի։
Այս մասին Երևանում մեկնարկած հայկական ներդրումային ֆորումի ելույթում ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Դիմելով մասնակիցներին՝ հարց ուղղեց՝ օրինակ ի՞նչ եք կարծում, Թուրքիայում ամենաբարձր աշխատավարձը ովքե՞ր են ստանում. «Չեմ ուզում էդ երկիրը ռեկլամ անել, դրա ժամանակը չի ու ոչ էլ պետք է, բնական է, բայց այդ երկիրը մտածում է իր ապագայի մասին: Այսինքն՝ եթե դու մտածում ես քո ապագայի մասին, որ կրթես ապագայի սերունդ, դու պիտի ցույց տաս, որ ուսուցչի, դասախոսի աշխատանքը հարգված է»:
Նա նաև խոսեց ընկերության հաջողությունների, ծրագրերի մասին։
«AIF 2021» ներդրումային համաժողովն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և կհամախմբի հարյուրավոր տարածաշրջանային և միջազգային ներդրողների, ձեռնարկատերերի և նախագծերի սկսնակ ներկայացուցիչների: Ֆորումը կդառնա ներդրումային ծրագրերի քննարկման և իրականացման ամենամեծ հարթակը, այն նաև նախատեսված է նպաստելու Հայաստանում բիզնեսների փոխազդեցությանը տարբեր մակարդակներում:
Ֆորումի նախաշեմին՝ սեպտեմբերի 7-ից 13-ը, Դիլիջանում տեղի կունենա Buissap ֆորումը, որին կարող են մասնակցել երիտասարդ ձեռներեցները: Ֆորումը կներկայացնի նոր նախագծեր, որոնք հաղթահարել են մրցութը: Buissap ֆորումի մասնակիցները կունենան վարպետության դասեր և կապ կհաստատեն առաջատար փորձագետների հետ, որոնք կօգնեն նախագծել և պատրաստել նախագծերը մեծ ժյուրիին ներկայացնելու համար: Buissap ֆորումի միջոցառումների արդյունքում ընտրված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան դրանք ներկայացնել սեպտեմբերի 20 -ին Երևանում կայանալիք Armenian Invest Forum-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: