ԱՄՆ Ալաբամայի համալսարանի հոգեբանները 1400 մարդու շրջանում հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են մարդիկ զգում սերը, գրում է Psychologytoday.com-ը։
Հոգեբանները երեք նշան են առանձնացրել, որոնց միջոցով կարող եք հասկանալ՝ ձեր հարաբերություններն իսկապե՞ս սիրո մասին են։
Պատասխանատվություն
Առաջին նշանը պատասխանատվությունն է, երբ մարդը գնահատում է ձեզ, ուշադիր է ձեր կարիքների նկատմամբ և հոգատարություն է ցուցաբերում: Բացի այդ, նաև ցույց է տալիս իր ջերմությունը, աջակցում է ձեզ և միշտ փորձում է բարձրացնել ձեր ինքնագնահատականը, այլ ոչ թե հակառակը՝ «սիրուց ելնելով»՝ գնահատում է ձեր յուրաքանչյուր քայլը:
Երբ հոգիները հարազատ են
Երբ հոգիները հարազատ են, երկուսով շփվելիս դուք բաց եք միմյանց առջև, չեք վախենում ցույց տալ ձեր խոցելիությունը և կարող եք լինել այնպիսին, ինչպիսին կաք իրականում: Խոսքը ներդաշնակություն զգալու մասին է, այն «քիմիայի», որը կարող է լինել երկուսի միջև։
Կայունություն
Եթե ձեր հարաբերություններում անորոշություն և անկանխատեսելիություն կա, դժվար թե սեր լինի: Մինչդեռ իրական սիրո զգացողությունը ձեզ վստահություն, հուսալիության և անվտանգության զգացում կտա: Կայունության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ մարդիկ պատրաստ են անպայման ընդունել միմյանց և վստահել։