Այս տարի ցանքատարածությունները նվազել են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Արարատ համայնքի ֆերմերները։
Գյուղացիների խոսքով՝ պարարտանյութի թանկացման և իրացման խնդրի պատճառով շատերը հրաժարվում են հողագործությամբ զբաղվել։
Նրանք փաստեցին, որ կրճատվել են լոլիկի, ձմերուկի, սեխի և մյուս մշակաբույսերի ցանքատարածությունները։