Ամռան այս շրջանում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը մեծ է։ Armenia Today-ի նկարահանող խումբը եղել է օդանավակայանում։ Մեր նկարահանման պահին ուղևորահոսքը բավականին ակտիվ էր դեպի ՌԴ։
Քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ ինչ նպատակով են ՌԴ մեկնում։
Նրանցից որոշները մեկնում են ՌԴ՝ ամառային հանգիստը վայելելու, ոմանք էլ՝ աշխատելու։
Մեր զրուցակիցներից մի քանիսը ՌԴ-ում մշտական բնակության հաստատած հայերն են, որոնք երկար տարիներ դրսում ապրելուց հետո եկել են Հայաստանը տեսնելու։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։