• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Օգոստոս 2022 08:10
  • 405.96
  • 412.94
  • 6.7
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Թող թուրքերը մեզնից վախենան». ինչպես է ապրում սահմանամերձ Որոտանը նոր իրողություններում

Էքսկլյուզիվ, Իրավիճակը սահմանին, Մարզեր,
29 Հուլիս 2022 21:05
ShareShareShare
Наш Telegram

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչները կապի, ջրի պակասի, արոտավայրերի կրճատման խնդիրներ ունեն։ Գյուղում հաշվառված է 286 մարդ, իսկ իրական թիվը 215 է։ Սահմանամերձ գյուղի կյանքը՝ Armenia Today-ի տեսանյութում։

Տասներեքամյա Օքսանան մեզ ցույց է տալիս այն ճանապարհը, որով մենք ամենագնացներով բարձրացել ենք դեպի Որոտան։ Առայժմ սա գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Նախկինում այս քարքարոտ ճանապարհը, որը վերջին անգամ վերանորոգվել էր դեռ խորհրդային տարիներին, օգտագործվում էր միայն գյուղացիների կողմից, իսկ հետո՝ այգիներ հասնելու և բերքահավաքի համար։ Այսօր շատ բան է փոխվել… Որոտան գյուղ իջնելու ճանապարհին անվտանգության ուժեր են՝ ստուգում են փաստաթղթերը, որից հետո ճանապարհորդներին մաղթում են բարի ճանապարհ։

© AT / Nane Hayrapetyan

Գյուղում թթի ծառերը ծփում են՝ քաղցր հատապտուղը օղի ու դոշաբ կդառնա։ Օղին պատրաստվում է առանց շաքարի, դա բացառված է, ասում է Անդրանիկը։ Այս տարի թութը շատ է, բողոքելը մեղք է, բայց դժգոհության այլ պատճառներ կան։ «Ինչպես չբողոքել. կյանքը դժվարացել է, ճանապարհ չկա, ոչ մի տեղ չես կարող գնալ։ Նրանք սկսեցին ճանապարհ կառուցել այդ լեռներում, բայց ամեն ինչ կանգ առավ։ Չգիտեմ ինչու, բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրեք, մեզ ոչինչ չեն ասում»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը։

© AT / Nane Hayrapetyan

Մինչ պատերազմը Որոտանից Գորիս հասնելը տեւում էր 20 րոպե։ Սակայն ճանապարհի որոշ հատվածներ այժմ վերահսկվում են ադրբեջանցիների կողմից, ինչի պատճառով գյուղացիները ստիպված են նախ բարձրանալ Խոտ գյուղ, այնտեղից էլ Գորիս, իսկ ճանապարհը տեւում է ավելի քան մեկուկես ժամ։ Կառուցվող ճանապարհն անցնում է աղբյուրներով, որոնք հանգեցնում են սողանքների։ Փլուզումը տեղի է ունեցել նաև ճանապարհի վերանորոգման ժամանակ. շինարարությունն այս պահին դադարեցվել է։

Օքսանայի ամառային օրերն անցնում են գյուղում։ Տանը մայրիկին է օգնում տնային գործերում, այգիներում՝ մեծերին։ Օքսանան ասում է, որ պատերազմից հետո գյուղացիները հիմնականում կորցրել են իրենց տրանսպորտը, ինչն անդրադառնում է նաև նրանց ընտանիքի վրա։ Շատ երեխաներ չեն կարողանում Գորիս հասնել դասերի՝ ճանապարհ չկա։ Շաբաթը երկու-երեք անգամ այստեղ զինվորական մեքենա է հայտնվում ու գյուղացիներին մի քանի ժամով տանում Գորիս։

Օքսանան ցույց է տալիս ադրբեջանական և հայկական դիրքերը. նա գիտի, թե որտեղ են գտնվում։ Եվ ամեն առավոտ, արթնանալով, տեսնում է, թե ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի դրոշները քամուց ծածանվում միմյանց դեմ։ «Այնտեղ պոստեր կան, թուրքեր էլ կան։ Մենք իրենցից չենք վախենում, թող իրենք մեզնից վախենան»,- ասում է նա։

Ուսումնական տարվա ընթացքում Գորիսից ամեն օր գյուղ է գալիս 16 ուսուցիչ՝ հերթապահ ավտոբուսով։ Գյուղի դպրոցում սովորում է 46 աշակերտ։ Գյուղում բուժկետ կա, սակայն անհրաժեշտության դեպքում որոտանցիները ստիպված են լինում Գորիս մեկնել սեփական միջոցներով։ Ամբողջությամբ չի լուծվել նաև խմելու և ոռոգման ջրի խնդիրը՝ գյուղացիները այգիները ոռոգում են խմելու ջրով, բայց նման շոգ եղանակին դա բավարար չէ։

Գյուղում գրանցված է 84 տնտեսություն, որից ներկայումս գործում է 68-69-ը։ Պատերազմի հետևանքով արոտավայրերի տարածքը զգալիորեն կրճատվել է, անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է։ Անասունների մի մասը հատել է սահմանը՝ անդառնալիորեն։ Գյուղացիները պատրաստ են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ. «Եթե միայն կարողանան օգնել ինչ-որ բանով՝ ջերմոցներ, կամ ինչ-որ բան… Այստեղի պտուղները զարմանալի են: Մեզ աշխատանք է պետք, չրեր արտադրենք»,- ասում է գյուղապետարանի աշխատակից Ժիրայր Գալստյանը։

Չափազանց սահմանափակ հաղորդակցությունների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրների ֆոնին արդիական է դարձել նաև վառարանի համար վառելափայտի խնդիրը։ Խնդիրը մասամբ լուծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցության շնորհիվ՝ գյուղացիներին հատկացված միջոցներն ուղղվեցին վառելափայտ գնելու և անասունների համար կեր գնելու համար։ ԿԽՄԿ-ն պարբերաբար սոցիալական և տնտեսական աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

Մինչդեռ այս և այլ խնդիրները արտագաղթի չեն հանգեցրել, ասում են տեղացիները՝ շեշտելով, որ կապված են իրենց հողին։ Անգամ գյուղի մոտ ծածանվող ադրբեջանական դրոշը չի խանգարում Որոտանի զարգացման ծրագրերին։ Ասում են՝ եթե ճանապարհ ու ջուր լինի, ուրեմն Որոտանի մասին կխոսեն՝ որպես հաջողված բիզնես նախագծի։

Tags: ՀայաստանՈրոտանՍյունիքտեսանյութ

Առնչվող Նորություններ

«Սուրմալու»-ի սեփականտերը դեռ  չի հարցաքննվել. ՔԿ

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու»-ից գնված հրավառ նյութերը ներկայացնել ոստիկանություն

17 Օգոստոս 2022 16:25

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության...

«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է՝ «մենք խախտում չենք ունեցել»

16 Օգոստոս 2022 17:30

«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է, թե իրենք վերացրել են նախորդ տարի հայտնաբերված հակահրդեհային կանոնների շուրջ երկու տասնյակ խախտումները։ Նախօրեին առևտրի կենտրոնում...

Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ

13 Օգոստոս 2022 14:19

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր...

Ճանապարհների և հողատարածքների խնդիրներ. Armenia Today-ի ռեպորտաժը Սյունիքի սահմանամերձ Եղվարդ գյուղից

Ճանապարհների և հողատարածքների խնդիրներ. Armenia Today-ի ռեպորտաժը Սյունիքի սահմանամերձ Եղվարդ գյուղից

12 Օգոստոս 2022 21:00

Կապանի Եղվարդ համայնք տանող ճանապարհը պատերազմից հետո երկարել է 5-6 կիլոմետրով: Գյուղում ապրում է մոտ 300 մարդ, որից 38-ը դպրոցական...

Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

11 Օգոստոս 2022 20:21

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ-ում Իրանի...

Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրների մեծ մասը լուծվել է․ Փաշինյան

Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրների մեծ մասը լուծվել է․ Փաշինյան

11 Օգոստոս 2022 11:21

Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրների մասին խոսելով՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով ճանապարհի խնդիրների մեծ մասը...

Ավելին
  • Լուրեր
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

17 Օգոստոս 2022 22:06
ԱԻՆ-ից հայտնել են, թե ինչու են դադարեցնում որոնողական աշխատանքները

ԱԻՆ-ից հայտնել են, թե ինչու են դադարեցնում որոնողական աշխատանքները

17 Օգոստոս 2022 21:53
Թռիչքներ՝ բարձրլեռնային պայմաններում. Հայաստանում МиГ-29-երի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

Թռիչքներ՝ բարձրլեռնային պայմաններում. Հայաստանում МиГ-29-երի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

17 Օգոստոս 2022 21:36
Ֆրանսիան ցավում է  «Սուրմալու» – ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Ֆրանսիան ցավում է «Սուրմալու» – ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

17 Օգոստոս 2022 20:46
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում 6-րդ մեդալն է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում 6-րդ մեդալն է նվաճել

17 Օգոստոս 2022 20:16
Թուրքական ռազմաբազան Իրաքում անօդաչուների հարձակմանն է ենթարկվել

Սիրիայում հայտնել են սահմանին թուրքական զորքերի կենտրոնացման մասին, քրդերը հերքել են Անկարայի նման գործողությունները

17 Օգոստոս 2022 20:09
Կարո Փայլանը դիմել է դատախազություն՝ իր դեմ ծրագրված սպանության մասին

Կարո Փայլանը դիմել է դատախազություն՝ իր դեմ ծրագրված սպանության մասին

17 Օգոստոս 2022 20:00
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

17 Օգոստոս 2022 19:36

Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել. «Սուրմալու»-ի տնօրինություն

17 Օգոստոս 2022 19:28
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությունը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությունը

17 Օգոստոս 2022 19:14
«Սուրմալու»-ում անհետ կորածների մեջ Իրանի 4 և ՌԴ 1 քաղաքացի է որոնվում. ԱԻՆ

Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է. ԱԻՆ խոսնակ

17 Օգոստոս 2022 18:26
Աշխատանքի բարդությունը նրանում էր, որ փլուզումը զուգակցվել է հրդեհի բռնկմամբ. ԱԻՆ աշխատակից

Աշխատանքի բարդությունը նրանում էր, որ փլուզումը զուգակցվել է հրդեհի բռնկմամբ. ԱԻՆ աշխատակից

17 Օգոստոս 2022 18:18

Շառլ Միշելը ցավակցել է «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ

17 Օգոստոս 2022 17:37
Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում շենքի դրսի հատվածում. փոխնախարար

Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում շենքի դրսի հատվածում. փոխնախարար

17 Օգոստոս 2022 17:16

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում «ցինիկ նյութերի» հարցով ՌԴ դեսպանության բողոքի նոտան

17 Օգոստոս 2022 17:00
«Սուրմալու»-ի սեփականտերը դեռ  չի հարցաքննվել. ՔԿ

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու»-ից գնված հրավառ նյութերը ներկայացնել ոստիկանություն

17 Օգոստոս 2022 16:25
Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

17 Օգոստոս 2022 15:55
Գյումրիի Երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

Գյումրիի Երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

17 Օգոստոս 2022 15:45
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ

47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ

17 Օգոստոս 2022 15:43
Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո (ուղիղ)

Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո (ուղիղ)

17 Օգոստոս 2022 15:41
Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տոնել FTX Crypto Cup մրցաշարում

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տոնել FTX Crypto Cup մրցաշարում

17 Օգոստոս 2022 15:21
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

17 Օգոստոս 2022 14:52
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս

Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս

17 Օգոստոս 2022 14:38
«Սուրմալու»-ի սեփականտերը դեռ  չի հարցաքննվել. ՔԿ

«Սուրմալու»-ի սեփականտերը դեռ չի հարցաքննվել. ՔԿ

17 Օգոստոս 2022 14:19
Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

17 Օգոստոս 2022 13:49
«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են

17 Օգոստոս 2022 13:38
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

17 Օգոստոս 2022 13:04
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր․ Տիգրան Ավինյան

Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր․ Տիգրան Ավինյան

17 Օգոստոս 2022 12:39
Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին

Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին

17 Օգոստոս 2022 12:17
Փոխարժեքները Հայաստանում. հայկական դրամը շարունակում է ամրապնդվել

Փոխարժեքները Հայաստանում. հայկական դրամը շարունակում է ամրապնդվել

17 Օգոստոս 2022 11:50
Մետրոպոլիտենից բոլորին տարհանել են. պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել

Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

17 Օգոստոս 2022 11:37
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին և մեդալ ապահովել

Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին և մեդալ ապահովել

17 Օգոստոս 2022 11:19
Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ․ ԱԻ փոխնախարար

Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ․ ԱԻ փոխնախարար

17 Օգոստոս 2022 10:57
«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ Գոռ Աբրահամյան

«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ Գոռ Աբրահամյան

17 Օգոստոս 2022 10:41
Եղանակը Հայաստանում և Արցախում․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մինչև 40 աստիճան

Եղանակը Հայաստանում և Արցախում․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մինչև 40 աստիճան

17 Օգոստոս 2022 10:26
Հայաստանում և Արցախում այսօր և վաղը սգո օրեր են

Հայաստանում և Արցախում այսօր և վաղը սգո օրեր են

17 Օգոստոս 2022 10:18
Спасатели продолжают разбирать завалы после взрыва на рынке «Сурмалу» (прямое включение)

Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից (ուղիղ)

17 Օգոստոս 2022 08:54
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Սպորտ

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

17 Օգոստոս 2022 22:06

Լեհաստանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի հավաքականը հերթական ոսկին է նվաճել: 81կգ քաշային Մ17 աղջիկների մրցապայքարում գերազանց...

Կարդալ
ԱԻՆ-ից հայտնել են, թե ինչու են դադարեցնում որոնողական աշխատանքները
Պատահար

ԱԻՆ-ից հայտնել են, թե ինչու են դադարեցնում որոնողական աշխատանքները

17 Օգոստոս 2022 21:53

Այս օրերին որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են թվով 935 հրշեջ-փրկարար, Կարմիր խաչի ներկայացուցիչներից 201 հոգի, ՈՄԱ կազմակերպությունից 132 կամավոր, այլ կազմակերպություններ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ