Հոկտեմբերի 14-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Թռիչքները Երևանով չեն սահմանափակվելու։ Հոկտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին թռիչքներ են նախատեսվում Գառնի համայնքից ու Ապարանի ջրամբարի տարածքից։
Փառատոնին այս տարի կլինեն ավելի քան 20 օդապարիկներ ՀՀ-ից և արտերկրից։ Տասը երկիր է մասնակցում միջազգային փառատոնին․ հյուրընկալել ենք մասնակիցների Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիյից, Լատվիայից, Լեհաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստից և Վրաստանից։
Ամենագունեղ հեքիաթի շրջանակներում 9 թռիչք է նախատեսված։
Միջազգային փառատոնն անցկացվում է «Սքայբոլ ընկերությունը»՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Armenia Today-ի նկարահանող խումբն ավելի քան 20 օդապարիկներով զարդարված Երևանի երկնքից է հետևել փառատոնին՝ փորձելով փոխանցել մայրաքաղաքի գեղեցկությունը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։