Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմի համար անցկացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկողության, անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման, վարակի պատճառագիտության, ախտորոշման, բուժման և վերակենդանցման մոտեցումների վերաբերյալ հատուկ դասընթացներ: