Պետբյուջեից չֆինանսավորվելու պատճառով պետպատվերի ենթակա հիվանդներին տուն էին ուղարկում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ նշելով, որ իր բարձրացրած հարցից հետո Կառավարությունը որոշել է լրացուցիչ միջոցներ հատկացնել և կուզենար, որ նույն հետևողականությունը լիներ նաև արդեն կորոնավիրուսով հիվանդացած և հակամարմիններ ձեռք բերած քաղաքացիներին չպատվաստելու կամ թեստավորում չպահանջելու մեջ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ քանի որ այս պահին չկա փաստարկված գիտական ապացուցում ունեցող բազա, թե սանդղակի որ ցուցումից վերև կամ ներքև ենք մենք պաշտպանված կրկնավարակից և թեստավորման արդյունքները մեզ բավարարեն, ապա գուցե կարողանան տարբերակումներ մտցնել։
«Մենք առաջնորդվում ենք գիտական մոտեցումներով և ԱՀԿ-ի կողմից տրված ցուցումով առողջանալու պարագան որևէ ձևով չի խոչընդոտում պատվաստմանը»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ Հայաստանում առկա դեղամիջոցները բավարարում են որակի չափանիշներին։ Եթե անգամ ունենայինք մեկ տեսակի պատաստանյութ, ապա մենք մեր առջև դրված խնդիրը պետք է լուծված համարեինք։