Եվրամիությունը ճանաչում է Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսի հավաստագրերը, ասվում է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости-ն։
«Այսօր Եվրահանձնաժողովն ընդունեց որոշումներ, որոնք հաստատում են, որ Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID-հավաստագրին»,- ասվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ երկու երկրներն էլ միացված կլինեն ԵՄ հավաստագրերի համակարգին, և նրանց վկայականները «կընդունվեն նույն պայմաններով, ինչ ԵՄ-ի վկայականը»:
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն եվրոպական կորոնավիրուսի վկայագրերը։