ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի վերաբերյալ հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ առկա իրավիճակը.
1587 նոր դեպք
2097421 թեստավորում
1586 առողջացած
44 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308326 դեպք, որոնցից 269100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31603 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է: