ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի պատկերը նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ․
– 799 նոր դեպք
– 7 349- բացասական թեստեր
– 1903 առողջացած
– 29 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1402 է: Ընդհանուր կատարվել է 2 281 212 թեստավորում: