Ռուսական «Բիննոֆարմ գրուպ»-ը կբացի իր գրասենյակը Հայաստանում։ Այս մասին ասված է հայտարարության մեջ։ «Բիննոֆարմ գրուպ»-ը պաշտոնական ներկայացուցչություն է գրանցել Ղազախստանում և առաջիկա ամսվա ընթացքում գրասենյակներ կբացի ԱՊՀ ևս 5 երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուզբեկստանում և Ադրբեջանում։
Սա թույլ կտա կրկնապատկել արտահանման վաճառքից ստացված եկամուտը 2024 թվականին և կլինի առաջին քայլը միջազգային ընկերության ենթակառուցվածքի ստեղծման գործում։
«Այսօր մենք առաջատարն ենք ԱՊՀ երկրներում դեղորայքի վաճառքով, բայց հիմնականում աշխատում ենք գործընկերների միջոցով։ Արտասահմանյան ներկայացուցչությունների բացմամբ մենք կունենանք մեր սեփական տեղական առաջխաղացման համակարգը, որը հնարավորություն կտա ավելի արագ զարգանալ այս երկրներում։ Մենք ակնկալում ենք, որ մեր արտահանման վաճառքները կկրկնապատկվեն 2024 թվականին»,- ասել է գործադիր տնօրեն Ռուստեմ Մուրատովը։