Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, իրեն լավ է զգում և կշարունակի աշխատել հեռակա:
«Այսօր առավոտյան ստացա COVID-19-ի թեստիս դրական պատասխան։ Ես ինձ լավ եմ զգում և կշարունակեմ հեռակա աշխատել այս շաբաթ՝ պահպանելով հանրային առողջապահության ոլորտի առաջարկությունները» – Twitter-ում հայտնել է Թրյուդոն։ Հայտարարելով հիվանդության մասին՝ Կանադայի վարչապետը նաև կոչ է արել բոլորին պատվաստվել COVID-19-ի դեմ:
Ավելի վաղ Թրյուդոն հայտնել էր, որ հինգ օրով ինքնամեկուսացել է COVID-19-ով հիվանդ մարդու հետ շփվելուց հետո: