Կառավարության անդամների ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի թղթակիցը հակավիրուսային, ջերմիջեցնող դեղերի թանկացման վերաբերյալ հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
«Այս պահին նման որևէ ահազանգ չունենք, որ դեղերի ինչ-որ խմբի գնաճ կա։ Կարող են առանձին դեղերի մասով լինեն տատանումներ՝ գների աճման կամ նվազման տեսքով»,- նշեց նախարարը։