COVID-19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, հաստատվել է 1417 նոր դեպք։