Կենսաբանները պարզել են, որ կատվազգիների օրգանիզմը կորոնավիրուսով վարակվելու դեպքում հակամարմիններ է արտադրում, որոնք կարող են չեզոքացնել ոչ միայն այդ պաթոգենը, այլև SARS-CoV-2-ը: TASS-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են bioRxiv-ի գիտնականները:
Նրանք նշել են, որ հայտնագործությունը կարագացնի կորոնավիրուսների դեմ համընդհանուր պատվաստանյութերի ստեղծման գործընացը:
SARS-CoV-2 կորոնավիրուսը՝ COVID-19 հիվանդության հարուցիչը, կարող է ներթափանցել ոչ միայն մարդու, այլև այլ կաթնասունների օրգանիզմ։ Գիտնականների կարծիքով՝ փորձերի արդյունքները ցույց են տվել, թե ինչու են շատ կատուներ covid-19-ը տանում առանց տեսանելի ախտանիշների։ Պատճառը, ըստ նրանց, հակամարմինների առկայությունն է: Նրանք նաև մատնանշում են կորոնավիրուսների դեմ համընդհանուր պատվաստանյութ ստեղծելու հնարավորությունը, որը կարող է պաշտպանել օրգանիզմը հարուցիչներից։ Կատուների հակամարմինների կառուցվածքի հետագա ուսումնասիրությունը և կենդանիների վրա նոր փորձերը կօգնեն գիտնականներին լուծել այս խնդիրը: