Յոգայում հայտնի «ուղտի դիրքը/ուշտրասանա» կատարյալ մեթոդ է՝ ձեր օրը լավ սկսելու համար: Այս դիրքը դրական ազդեցություն է ունենում ամբողջ մարմնի վրա՝ տոնուսավորում է մարմինը, ուղղում ուսերը, ինչպես նաև թույլ է տալիս ստամոքսին և հետույքին ձգված տեսք ունենալ, հայտնում է The Voice-ը։
«Ուղտի դիրքը» (ուշտրասանա) բավականին շատ է ընդգրկված յոգայի այն համալիրներում, որոնք նախատեսված են մարմնի որոշակի խնդիրների հետ աշխատելու համար: Սա այն սակավաթիվ ունիվերսալ դիրքերից մեկն է, որի ազդեցությունը զգացվում է ակնթարթորեն։ «Ուշտրասանա» վարժությունը կատարելու 40-60 վայրկյանից հետո դուք կզգաք ուժի անհավանական ալիք, որն ամենանհրաժեշտն է առավոտյան։
Ինչպե՞ս ճիշտ կատարել «Ուշտրասանա» վարժությունը
1․ Ծնկների վրա նստեք, ոտքերը դնելով մի փոքր ավելի լայն, քան ուսերի լայնությունը:
2. Ոտքը դնել մատների վրա, որպեսզի կրունկները ոտքերի մակարդակից բարձր լինեն։
3. Կամար իջնել մեջքի ուղղությամբ և ձեռքերը դնել ոտքերի ցանկացած մասի վրա, որին կարող եք հարմարավետորեն հասնել։
4. Կրծքավանդակը պահել դեպի վեր 40-60 վայրկյան, այնուհետև նրբորեն վերադառնալ մեկնարկային դիրքին:
Հարկ է նշել, որ «ուշտրասանա»-ն բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը։