Միացյալ Թագավորության Քաղցկեղի հետազոտության «Cancer Research» անկախ կազմակերպության անդամ հանդիսացող բժիշկները նշել են չորս ախտանիշ, որոնք կարող են վկայել քաղցկեղի զարգացման վաղ փուլի մասին, հայտնում է Daily Express-ը։
Այդ ախտանիշներն, ըստ կազմակերպության անդամների, բերանի խոռոչի խոցերն են, լեզվի բծերը, որոնք երկար ժամանակ չեն բուժվում։ Ախտանիշների ցանկում են նաև մաշկային խոցերը, որոնք երկար ժամանակ չեն վերանում, ինչպես նաև անդադար հազը, մշտական այրոցը։
«Այստեղ թվարկված նշանների և ախտանիշների մեծ մասը կարող են պայմանավորված լինել այլ հիվանդություններով, որոնք պակաս վտանգավոր են, քան քաղցկեղը: Երբ նկատում եք ինչ-որ փոփոխություններ կամ ինչ-որ երևույթ, որը երկար ժամանակ չի անցնում, մի՛ անտեսեք, խորհրդակցեք բժշկի հետ» ,- ասվում է հետազոտության մեջ, որը մեջբերել է Daily Express-ը։